Домашнее задание

Прочитать 1-7 главы поэмы “ Мцыри” ( учебник сл. 125-129), упр 16 ( Практическая грамматика, сл.38)

Упражнение 16. Выполните упражнение по образцу.
а) Образец: Сладкий напиток – напиток сладок.

Красивая роза — роза красива , сильный ветер — ветер силен , могучий дуб — дуб могуч , неуклюжий медведь — медведь неуклюж , горячий чай — чай горяч , ценный подарок — подарок ценен, грустный вид — вид грустен, вкусный пирог — пирог вкусен , прелестный ребенок — ребенок прилесен , ясный день — день ясень, спокойный ребенок — ребенок спокоен , стройный юноша — юноша строен, прекрасный вечер — вечер прекрасен , ужасный случай — случай ужасен , добрый сосед — сосед добр, красивая игра — игра красива, простой ответ — ответ прост , правильное решение — решение правилен , популярный фильм — фильм популярен, известный артист — артист известен, готовая работа — работа готова .
б) Образец: Коридор узок – узкий коридор.
Мед вкусен — вкусный мед, доклад краток — краткий доклад , пол гладок — гладкий пол, пух легок — легкий пух , конец близок — близкий конец , поступок хорош — хороший поступок, окно высоко — высокий окно , лед скользок — скользкий лед , подарки дороги — дорогие подарки , окно высоко — высокие окно , мужчина интересен — интересный мужчина , девушка великолепна — великолепная девушка.

Español

Mi casa no es muy grande pero es muy cómoda. En mi casa hay una sala, una cocina, un curto de baño y dos dormitorios. En la sala nosotros vemos la tele y descansamos por la tarde. Nos gusta hablar de diferentes temas. En la sala hay un sofá, dos sillones y una mesa. En la estantería hay muchos libros. En la cocina nosotros preparamos la comida y comemos. En la cocina hay un frigorífico y una cocina de gas. La habitación que me gusta más es mi dormitorio. En mi dormitorio hay una cama, un armario donde yo guardo mi ropa y un escritorio donde yo preparo mis clases. En el suelo hay una alfombra blanca y en las ventanas hay cortinas amarillas.

Փետրվարի 15-19

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:
Արգիշտի 1-ինը նույնպես , Հայաստանի կազմի մեջ է մտցրել զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս :Նա մինչև վերջ մնացել է անպարտելի և միավորել է ողջ լեռնաշխարհը մեկ հզոր թագավորության մեջ :
Տիգրան Մեծն էլ իր թագավորության տարիներին միավորում է կորցրած հայկական հողերը և սահմանները հասցնում մինչև Պարսից ծոց :
Նրանք երկուսն էլ տարբերվել են մյուս արքաներից իմաստությամբ և վեհությամբ, երկուսի ժամանակ էլ Հայաստանը դարձել է հզոր պետություն :
2. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները /գրավոր-բլոգային աշխատանք/.
Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան , Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս : Այն ուներ երեք մլն.կմ քառակուսի տարածք :

Ինքնաստուգում

33.Մագնիսական դաշտ , էլեկտրամագնիսներ , հաստատուն մագնիսներ , երկրի մագնիսական դաշտ
Տարբերակ II
I.Բարակ հաղորդալարերի օգնությամբ մետաղյա ձողի ծայրը միացվում են հոսանքի աղբյուրի սեղմնակներին : Երբ ձողով հոսանք անցնի , նրա շուրջը ի՞նչ դաշտ կառաջանա.
Պատասխան ՝ 3.էլեկտրական և մագնիսական դաշտեր
II. Ի՞նչ են իրենցից ներկայացնում հոսանքի մագնիսական դաշտի մագնիսական գծերը .
Պատասխան ՝ 1. Հաղորդալարը շրջապատող փակ կոր գծեր
III.Ստորև թվարկած նյութերից որո՞նք են թույլ ձգվում մագնիսի կողմից .
Պատասխան ՝ 3. Նիկել
IV.Մագնիսների տարանուն բևեռները …, իսկ նույնանունները …
Պատասխան ՝ 1. Ձգվում են … վանում են
V.Սրիչի Ա ծայրով հպվեցին մագնիսի հյուսիսային բևեռին : Սրիչի ծայրերը օժտված կլինե՞ն մագնիսական հատկությամբ .
Պատասխան ՝ 3.Բ ծայրը կդառնա մագնիսի հյուսիսային բևեռ , իսկ Ա-ն հարավային
VI.Թելից կախված մագնիսը դասավորվում է հյուսիսից հարավ ուղղությամբ : Մագնիսի ո՞ր բևեռը ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բևեռը .
Պատասխան ՝ 2.հարավային
VII.Ինչպե՞ս են ուղղված մագնիսական գծերը մագնիսի բևեռների միջև (մագնիսական սլաքի սև ծայրը նրա հյուսիսային բևեռն է).
Պատասխան ՝ 2. Բ-ից Ա
VIII. Մագնիսական սլաքի հյուսիսային և հարավային բևեռները ձգվում են պողպատե ձողի կողմից : Ձողը մագնիսացա՞ծ է .
Պատասխան ՝ 3. Ձողը մագնիսացած չէ , այլապես դեպի մագնիսական ձողը կձգվեր բևեռներից միայն մեկը
IX. Մագնիսական բևեռների մոտ դրված է մագնիսական սլաք : Այդ բևեռներից ո՞րն է հյուսիսայինը , որը հարավայինը .
Պատասխան ՝ 1.Ա-ն հյուսիսայինը , Բ-ն հարավայինը
X.Բոլոր երկաթյա և պողպատյա առարկաները երկրի մագնիսական դաշտում մագնիսանում են : Ինչպիսի՞ մագնիսական բևեռներ կունենան Երկրի հյուսիսային կիսագնդում գտնվող վառարանի պողպատյա պատյանի վերևի և ներքևի մասերը .
Պատասխան ՝ 2. վերինը՝ հարավային , ստորինը հյուսիսային

Անհատական հետազոտական աշխատանք : Սպիտակուցներ

Ուղղորդող հարցերը ՝

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը
    Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են ՝ միկրոտարրեր , մակրոտարրեր , ուլտրատարրեր :
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը
    Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է : Բջջիջի բաղադրությունը ՝ 70-80% ջուր , 10-20% սպիտակուցներ , 1-5% ճարպեր , 2-3% նուկլենաթթուներ :
  • Ինչու՞  են  գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»
    Գիտնականները ասում են «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է» , որովհետև կյանքը կազմված է սպիտակուցներից :
  • Որո՞նք են սպիտակուցների գործառույթները կենդանի օրգանիզմում
    Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են ։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը : Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում , իմունային պատասխանում և բջջային ցիկլում :
  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում:
    Օրգանական նյութեր — գլյուկոզ , սախառոզ , սպիտակուցներ , ճարպեր : Անօրգանական նյութեր — ջուր , յոդ , թթվածին , ածխաթթու գազ , կերակրի աղ , աղաթթու

Բնակչություն: Հայաստան-Լիտվա

Հայաստան 
Բնակչությունը — 2 963 243
Տարեկան փոփոխություն %ով — 0,19%
Տարեկան փոփոխություն — 5 512 
Խտություն — 104 
Հողատարածք — 28 470 քառակուսի կմ
Միգրանտներ — -4 998 
Պտղաբերության մակարդակ — 1.8 
Միջին տարին — 35 
Քաղաքային բնակչություն — 63% 
Համաշխարհային բաժնեմաս — 0.04
Լիտվա 
Բնակչությունը — 2 722 289 
Տարեկան փոփոխություն %ով — -1.35%
Տարեկան փոփոխություն — -37 338
Խտություն — 43
Հողատարածք — 62 674 քառակուսի կմ
Միգրանտներ — -32 780 
Պտղաբերության մակարդակ — 1.7
Միջին տարին — 45 
Քաղաքային բնակչություն — 71%
Համաշխարհային բաժնեմաս — 0.03%

Կանանց իրավունքները

Ֆեմինիզմ — քաղաքական և սոցիալական շարժումների և գաղափարախոսությունների  ամբողջություն է , որն ունի մեկ ընդհանուր նպատակ՝ սեռերի համար սահմանել , զարգացնել և հասնել հավասար քաղաքական , տնտեսական , մշակութային , անձնական և սոցիալական իրավունքների : Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը , այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին ։
Ֆեմինիստական շարժման արշավների հիմնական պայքարը կանանց իրավունքների համար է ։ Նրանք պայքարում են կանանց ընտրական իրավունքի , կանանց աշխատելու իրավունքի , աշխատավայրում հավասար իրավունքների և հավասարաչափ վարձատրության , սեփականություն ունենալու , կրթություն ստանալու , պայմանագրեր կնքելու , ամուսնության մեջ հավասար իրավունքներ ունենալու , ինչպես նաև հղիությամբ և երեխայի խնամքով պայմանավորված ժամանակավոր անաշխատունակ համարվելու իրավունքի համար ։
Ֆեմինիստներն աշխատել և աշխատում են կանանց համար հասանելի դարձնել օրինական ճանապարհով հղիության արհեստական ընդհատումներն և սոցիալական ինտեգրացիան և այլն :
Կանանց իրավունքներին առնչվող թեմաներն են՝ մարմնական ամբողջականության ու ինքնուրույնության իրավունքը , սեռական բռնությունից զերծ լինելու իրավունքը , կանանց ընտրական իրավունքը , պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը , իրավական պայմանագրեր կնքելու իրավունքը , ընտանեկան իրավունքը , աշխատելու իրավունքը , արդար աշխատավարձի իրավունքը , վերարտադրողական իրավունքները , սեփականության իրավունքը և կրթություն ստանալու իրավունքը :

Ասում եմ, ասում ես, և ստացվում է բամբասանք

03.02.2021

Հայոց լեզու
1. Կարդա տեքստը, գրառում արա բառերի ճամփորդության մասին։ Պարզիր՝ լեզվական ի՞նչ երևույթ է պատճենումը։ Հիշիր լեզվական ուրիշ երևույթներ, որ այս տեքստերում հանդիպել ես ։
2. Դատող, բոլոր, մարդկանց, անշուշտ, վատ, սակայն, պիտի խոսվի, հենց, եթե, նշանակում է, ունեցել ենք, այժմ, երրորդ բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

դատող — ենթակայական դերբայ , ե խոնհարում , պարզ , չեզոք
բոլոր — որոշյալ դերանուն
մարդկանց — գոյական , սեռական , հոգնակի
անշուշտ —
վատ — որակական ածական
սակայն — համադասական շաղկապ , մենադիր
պիտի խոսվի — դիմավոր դերբայ , եղակի , 3-րդ դեմք , ե խոնարհում , կրավորական , կրավորական
հենց —
եթե — ստորադասական շաղկապ
նշանակում է — դիմավոր բայ , ե խոնհարում , սահմանական եղանակ , անկատար ներկա , եզակի ,
3-րդ դեմք , չեզոք
ունեցել ենք — դիմավոր բայ , վաղակատար ներկա , ա խոնհարում , հոգնակի , պատճառական , ներգործական
այժմ —
երրորդ — դասական թվական

Ասում եմ, ասում ես, և ստացվում է բամբասանք («Բառերի խորհրդավոր աշխարհից», Պետրոս Բեդիրյան)

Առողջ դատող բոլոր մարդկանց միահամուռ կարծիքն անշուշտ այն է, որ բամբասանքը վատ բան է։ Սակայն այստեղ այդ մասին չէ որ պիտի խոսվի, այլ հենց բայի մասին։
Եթեբառացի բացատրելու լինենք բամբասանք-ը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է «ասում եմ-ասում ես անելը»։ Բացատրությունը մի քիչ կարծեք խորթ է, բայց իրականում այդպես է որ կա։

Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բալ («ասել. խոսել») բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին՝ բամ («ասում եմ, խոսում եմ»), բաս («ասում ես…»)։ Կցեք այս երկու ձևերը, դրանց միացրեք -անք գոյականակերտ վերջածանցը, և ահա բառը պատրաստ է։

Կարծում եք միայն ա՞յս բառն է այդպես կազմված։ Ոչ։ Եթե լսեք, որ արևմտահայն ասի՝ «Հա՛յդե, ջա՛նըմ, դուն գործիդ նայե, ըսի ըսավներուն (=բամբասանքներին) ականջ մի՛ կախեր»,- իմացեք, որ հանդիպել եք նույն «տրամաբանությամբ» կառուցված բառի. ըսի «ասացի»+ըսավ «ասաց»։

Անշուշտ ծանոթ եք Սայաթ-Նովային ու Գաբրիել Սունդուկյանին, նրանց միջոցով՝ Թիֆլիսի բարբառին։ Այստեղ կա կոսե, որ նշանակում է «ասում է». «Մարքրիտիս տեսիլ է ու հավնիլ է, կոսե…3 («խաթաբալա«)։ Գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որ նշանակում էր դարձյալ «ասում է»։ Միացրեք այս երկուսը և կստանաք մի երրորդ բառ՝ ասեկոսե, որ կրկին նշանակում է «բամբասանք». «Այդ բոլորն ասեկոսեներ ենխ մի հավատա»։

Եթե ուշադիր նայենք բաս ձևն ու նրա իմաստը կտեսնենք նաև բարբառային բասեբաս մտնել արտահայտության մեջ, որ նշանակում է «շաղակրատել. վիճել», և որը գործածել է Նար-Դոսը « Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց…» նորավեպում. «- Դե, քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,- բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ»։

Իսկ եթե մի քիչ էլ հեռու գնանք, կտեսնենք կապը բաս բայաձևի ձևի ու բա՜ս (=ասում ես, էլի») միջանկյալ արտահայտության միջև, որն ունի մի քանի իմաստներ՝ «բա, հապա. ուրեմ. իհարկե», որոնք բոլորն էլ կան Հովհաննես Թումանյանից քաղված այս օրինակներում. «- Բաս էս ո՞նց պտկ ըլիլ» («Քեռի Խեչանը»), «-… Տեսնեմ սա ջրին է վազում. ասի՝ բաս սրա բանը խարաբ է…» («Արջաորս»), «-Ապի, սրանք ժամ ունե՞ն…։ -Ունեն, բա՛ս…» («Գիքորը»)։

Դառնալով բալ-ին՝ պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է « ասելը, խոսելը»։ Եվ որպեսզի սրանց կապը ձեզ համոզի, համեմատեք ռուսերեն глагол «բայ», որ ժամանակիին նշանակել է նաև «խոսք», որից глаголать «խոսել» և разглагольствовать «բարբաջել, շաղակրատել»։ Թե՛ հայերեն բայ, թե ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum /վե՛րբում/ -ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» ( verbo /վե՛րբո/ «խոսել»)։