Հունվարի 30

Վահան Տերյանի բանաստեղծություններից դուրս գրել մակդիրի, համեմատության, փոխաբերության օրինակներ։

Որպես ծաղիկն է անխոս գունատվում

Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե…

մակդիր — անխոս ծաղիկ, կթաղեմ ցավը, թունավոր խոսքը
անձնավորում — անխոս ծաղիկ,
համեմատություն — զվարթ կժպտամ բախտավորի պես,
փոխաբերություն — որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…

մակդիր — արեգակը մեռնող, ծաղիկները ննջում, ծաղիկներ ցանեցեք, որ խաղաղ ու հանդարտ մահանան.
անձնավորում — ծաղիկները ննջում,
համեմատություն
փոխաբերություն — արծաթե կատարներն է վառում,

Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

մակդիր — լույսն է մեռնում,
անձնավորում — լույս երգով ժպտում էր,
համեմատություն — աղբյուրն անուշ հեքիաթի պես,
փոխաբերություն — մութը տնից տուն էր մտնում, որպես քնքուշ իրիկվա փայլ,

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

մակդիր — հանգչի սիրտը,
անձնավորում — մահացել է երգ ու ձայն,
համեմատություն
փոխաբերություն — թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,

Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար

Սիրտըս ցավում է անցած գնացած
                              Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
                              Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
                              Սիրում եմ նրան.
— Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
                              Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

մակդիր — սիրտը փշրել,
անձնավորում
համեմատություն
փոխաբերություն — Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել

Մռայլ թաղումի ջահերի նըման

Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Իմ հոգու վրա իջել է մի ամպ,
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։
Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում
Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.
Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին —
Հեռավո՛ր, քեզնից սեր չեն աղերսում։
Իմ սրտում միայն սառած հեկեկանք,
Բայց արցունք չըկա իմ սև օրերում.
Մեռնում է սիրտըս անհուն խավարում,
Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք…

մակդիր — մեռնող ծաղիկը, սև օրեր,
անձնավորում — աստղերն է վառում տխրությամբ,
համեմատություն
փոխաբերություն — բայց արցունք չըկա իմ սև օրերում

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…

մակդիր — հիվանդ սիրտ,
անձնավորում — հիվանդ սիրտ,
համեմատություն — դու դեռ ապրում ես երազի նման
փոխաբերություն — Պայծառ պատկերըդ այս անապատում…

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից

Սև գիշերն իջավ իր անհայտ գահից
Եվ մութով լցրեց երկինք ու գետին
Խավարեց հեռվում փարոսը հետին.—
Սասանում եմ ես ջրերի ահից։
Շողում են, դողում աղմուկով զվարթ,
Անխոս քարանում ու նորից խաղում,
Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
Խուլ շառաչում են — լարում են թակարդ…
Նավը ճեղքում է ջրի հայելին,
Իր ցուրտ աչքերով ծովն է նայում ինձ,
Կտրված եմ ես երկնից ու հողից —
Իր թելն է մանում անխուսափելին։
Գերի է նավըս անակնկալին.
Մութով կտրված երկնից ու հողից…

մակդիր — կտրված եմ ես երկնից ու հողից, անխուսափելի թել,
անձնավորում — Անխոս քարանում ու նորից խաղում, Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,
համեմատություն
փոխաբերություն — ջրի հայելին,

Դարձ

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս —
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ…

մակդիր — մութ ցավը,
անձնավորում — սիրտս կըլցնե լուսով,
համեմատություն — Եվ գթությունը քո քրոջական,
փոխաբերություն — Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

մակդիր — երեկոն անափ, սրտում հնչում է մի երգ,
անձնավորում — ծաղիկները նազով են փկվում,
համեմատություն
փոխաբերություն — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ

31.01.2023

Առաջադրանք
Կատարիր շտեմարանի առաջադրանքները. Էջ 98, վ. 1-28։

1. Ընդգծվածներից ո՞րը նախադասություն չէ:

1) Մի փոքր անզգուշություն, և ամբողջ աշխատանքդ ջուրը կընկներ։
2) Իմ զայրույթը լիքն է սիրով, իմ գիշերն՝ լիքն աստղերով։
3) Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ… Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դո՜ւրս…
4) Սիրտս, չգիտես ինչու, վատ բան է գուշակում։

2. Ո՞ր նախադասությունն է պարզ (նախադասությունները կետադրված չեն):

1) Երկար սպասված գարուն ու սիրտս արթնանում է ձմեռային նիրհից։
2) Չգիտեմ այս տխուր աշխարհում որն է լավ որը վատ…
3) Ինչպես է կողոպտված այս գյուղում փրկվել այս երինջը։
4) Խնդրում էր իր ընկերոջ մասին ոչ մի աննպաստ կարծիք չհայտնեմ։

3. Ո՞ր նախադասությունն է պարզ ընդարձակ:

1) Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։
2) Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։
3) Խոսակցությունը կարծես հաճելի էր նրան։
4) Յուրաքանչյուր ոք լաց էր լինում։

4. Ո՞ր նախադասությունն է բարդ (նախադասությունները կետադրված չեն):

1) Երգչուհին ուր որ է կհայտնվեր բեմում:
2) Բացվում է հեքիաթային մի աշխարհ անկրկնելի գեղեցկություններով վեհատեսիլ Արագածով փրփրաբաշ ջրերով ու վիթխարի ժայռերով։
3) Ես ձեզ ասում եմ կգա Ոգու սով…
4) Ժամանակն ու տարիները թվում է ավելի արագ է անցնում։

5. Ո՞ր նախադասությունն է բարդ (նախադասությունները կետադրված չեն):

1) Ավտոմեքենաների բեռնված շարասյունը ձգվում է լեռն ի վեր դեպի Մանթաշի ձորն իջնող խճուղին։
2) Մարդիկ հափշտակված նայում էին կարծես առաջին անգամ ըմբռնելով Շեքսպիրի ողբերգության ողջ խորությունը։
3) Ասում են՝ ուռին աղջիկ էր ինձ պես։
4) Մի թագավոր սովորություն ուներ ժողովրդի մեջ ծպտված շրջելու իմանալու համար ժողովրդի իր մասին ունեցած կարծիքը։

6 .Ո՞ր նախադասությունն է բարդ համադասկան:

1) Հին զենքերի՝ տեգերի, աղեղների և զրահների տեղ զինապահեստներում շողշողում էին ծիրանը, դեղձը, նուռը և խաղողը։
2) Դաշտում տակավին հարյուր տարի սրանից առաջ ոչ մի տուն չկար. կային միայն ուռենու ճյուղերից շինված խուղեր։
3) Ժամանակի ընթացքում ռազմական նպատակների համար կառուցված ամրոցը, որի պատերի մի մասը ավերվել էր բնական երկրաշարժերից, վերածվել էր շուկայի և ընդարձակ պահեստների։
4) Հին գետի ափերով հարավի արեգակի շողով ու բույրով գալիս էին ուղտերի քարավանները՝ բերելով հարավի քաղցրությունն ու գույնը։

7. Ո՞ր նախադասությունն է բարդ ստորադասական:

1) Ծաղիկը, ծառը թե չլինեն, մարդ կխելագարվի։
2) Այդ ձին շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ հովտի ամենագեղեցիկ արարածն էր:
3) Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև նրա հետքը:
4) Տեր Հարությունը լուռ ու խորհրդավոր ասեղնագործում էր տառերը, օրը մեկ տառ, երբեմն նաև պատմություններ էր անում սուրբ Մաշտոցի մասին։

8. Ո՞րը բարդ ստորադասական նախադասություն չէ (նախադասությունները կետադրված չեն)։

1) Պատահում էր օրերով չէր երևում:
2) Կաքավաբերդի գլխից ամպը հսկա խխունջի պես սողաց դեպի վրանները խոնավություն կաթեց քարերի վրա։
3) Ինչ որ ես չեմ ասել նա կասի վաղը։
4) Մենք էլ նստում էինք այնքան մինչև քունը հաղթեր գլուխներս հենեինք քուրսու թախտին:

9. Ո՞ր բարդ նախադասության մեջ ստորադաս բաղադրիչ չկա:

1) Այն, ինչ ամեն օր կար, այդ առավոտ չկար, իսկ այն, ինչ չպետք է լիներ, կար։
2) Պահակը պատմում էր այդ տարիների մասին, և դա թվում էր մի պարզ պատմություն:
3) Իսկ ինձ թվում էր՝ գնում եմ շատ հեռու մի երկիր:
4) Գյուղում մի օր էլ լուր տարածվեց, թե ազատություն է ընկել, զորքը տուն է գալու, թագավոր չկա, կռիվ չկա:

10. Ո՞ր ստորադաս նախադատությունն է շաղկապով կապակցվել գերադասին (գլխավորին)։

1) Միջնադարյան գրիչները գրքի մասին մտածել ու գրել են այնպես, ինչպես կգրեին մարդու մասին։
2) Ես պատմում եմ այն, ինչ տեսել ու զգացել եմ սեփական փորձով։
3) Արամին եթե բան պատահած չլիներ, արդեն եկած կլիներ:
4) Այնտեղ, ուր օձն էր սիրում պառկել ու տաքանալ, ցածրիկ թփերում աղավնին բույն էր հյուսում:

11. Ընդգծվածներից ո՞րն է գերադաս նախադասություն:

1) Ցոլակը տնքում էր, պոչն ուժզին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում:
2) Վազեցինք և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել ու դունչը մոտեցրել էր վերքին:
3) Նա որդուն մատնացույց արեց հետնաբուռը, որ խանութից տուն էր տանում, և որդին հնազանդ, շատ մռայլ տեսքով դուրս գալով խանութից, տուն մտավ:
4) Յոթանասուն տարեկանի մոտ մարդ է նա, հնարել է տարբեր գործիքներ, որոնք բոլորն էլ օգտակար են:

12. Ընդգծվածներից ո՞րն է միակազմ նախադասություն:

1) Ո՜հ, կը դողդոջեմ, տժգույն եմ, տժգու՜յն:
2) Ա՜խ, իմ բախտը կանչում է ինձ,
Չեմ հասկանում՝ դեպի ուր…
3) Լռությու՜ն, լռությու՜ն, լռությու՜ն անսահման…
4) Կյանըն անցնում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսը՝ սպասում. թասդ բե՛ր:

13. Ո՞ր նախադասությունը միակազմ չէ:

1) Բարելավել վերահսկողական աշխատանքները:
2) Խելոքին՝ գերի, անգետին՝ ոչ սիրելի:
3) Մթնշաղ. անձրևում է միալար։
4) Աշխատանքից հոգնեցին:

14. Ո՞ր տարբերակում միակազմ նախադասություն չկա:

1) Մթնեց: Ծերունին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դրեց կրակին…
2) Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անց կացավ:
3) Մթնում է, ճրագը վառում
Եվ տխուր իրար ենք նայում
Իմ հոգնած տարիքը ու ես:
4) Գարուն էր: Չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար…

15. Ո՞րն է անենթակա նախադասություն:

1) Կախարդվածի պես կանգնած՝
Տնե՜ր, տնե՜ր ավերակ…
2) Ինձ հառաչել չթողին,
Էլ ո՞ւր մնաց շառաչել։

3) Մամուռներում կորան արահետ ու կածան:
4) Քայլե՜լ ու քայլե՜լ, թափառե՜լ մենակ աշխարհի փոշոտ ճանապարհներին…

16. Ո՞րն է անենթակա նախադասություն:

1) Պտուղդ քաղող չկա, մասրենի՛…
2) Պտուղը ծառից են ճանաչում։
3) Եկան օրեր ու անցան,
Ու ինձ ոչինչ չմնաց:
4) Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի
Արձագանքն ահա լսում եմ նորից:

17. Ո՞ր նախադասությունն է ներգործական կառուցվածքի:

1) Նազում ես ու շորորում զմրուխտե քո շորերում։
2) Սիրեցի հեզ, անքեն հոգիդ
Եվ երգերդ մեղմ ու բեկբեկ։

3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
4) Քո խոսքերից անդունդներ են բացվում սրտիս,
Քո հայացքից սարսռում է ժայռը սրտիս:

18. Ո՞ր նախադասությունն է ներգործական կառուցվածքի:

1) Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին…
2) Տեսա երազ մի վառ,
Ոսկի մի դուռ տեսա…

3) Ծաղկած տարի փեշերին
Դու սպասի՜ր իմ դարձին…
4) Քո կասկածներից հոգիս խռովվել,
Միտքս պղտորվել ու տրտնջում է…

19. Ո՞ր նախադասությունն է կրավորական կառուցվածքի:

1) Նա խռովեց քո պահվածքից:
2) Հուզվեցի մի փուչ խոսքից:
3) Ճրագների ձեթն սպառվեց, և սենյակում տիրեց խավարը։
4) Չորացած տերևներն անհանգիստ խռնվում էին այս ու այն անկյունում:

20. Ո՞ր նախադասությունն է կրավորական կառուցվածքի:

1) Զայրույթից քահանան նզովեց:
2) Հիացմունքից ինձ կորցրած՝ չկարողացա անգամ գովել նրան:
3) Հեռու ձորերում գվվում էին էլեկտրալարերը:
4) Այդ վանքը գնահատվել է նաև օտար ճարտարապետների կողմից:

21. Կրավորական կառուցվածքի նախադասություններից որո՞ւմ սխալ կա:

1) Քանդակագործի մուրճի հուժկու հարվածների կողմից փշրվում ու ճեղքվում էր քարը՝ աստիճանաբար ուրվագծելով մի գեղեցիկ կերպարանք:
2) Մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները թմբկահարվում էին կատաղի խամուց։
3) 1604 թ. Հին Ջուղայի և հարակից վայրերի բնակչությունը անգթորեն տեղահանվեց Շահ-Աբասի կողմից։
4) Մատենադարանը պետք է պահպանվի ժողովրդի ու պետության կողմից։

22. Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը հարաբերական դերանունով կապակցվել գերադասին (գլխավորին):

1) Մայրը, որ կյանքում շատ բան էր տեսել, ներողամիտ հայացքով նայեց որդուն:
2) Նա չգիտեր, որ իր ընկերների գաղտնիք ունեն իրենից:
3) Ձիավորները իջան ձիերից, հենց տեղ հասան:
4) Ես տանը կմնամ, մինչև դու գաս:

23. Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը շաղկապով կապակցվել գերադասին (գլխավորին)։

1) Թեկուզ դարն է ծնում, և երկիրն է տալիս երգին շունչ ու ոգի, Բայց երգը երկրից ու դարից մի՛շտ երկար է տևում։
2) Ուրախ և ցնծալից է Վարդավառը, որ գալիս է հեթանոսական ժամանակներից։
3) Լեռների ոտների տակ հևում էր ծովը, ուր լուսափետուր որորները քնքշորեն խփում էին իրենց կուրծքը կոհակներին:
4) Արևը որքան բարձրանում էր, այնքան Արարատյան դաշտավայրը խնկարկում էր իր անուշահոտությունը։

24. Ընդգծվածներից ո՞րն է նախադասության անդամ:

1) Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց:

2) Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՜ք նաև,
Թե մեզնից գոնե՛ մեկը իր կյանքում
Քանի՜ կնոջ է տենչանքով նայել…
3) Աշխարհին, այո՛, մաքրություն է պետք:
4) Հեշտ է, գուցե, գրքեր գրե՜լ, ո՛չ թե կարդալ…

25. Ո՞ր նախադասության մեջ ենթակա կա:

1) Թողնել աշխարհն այս աղմկոտ, լինե՜լ հեռվում ու ազատ…
2) Անձրևում է. թաց մշուշներ, թախծաթաթախ ուռիներ։
3) Ո՞վ քեզ ծեծեց, Մարո՛ ջան …
4) Ճտերն աշնանն են հաշվում:

26. Ո՞ր նախադասության մեջ դերանունով արտահայտված ենթակա կա:

1) Խրճիթն իր հիմնվելու օրից այդքան ուրախություն երբեք չէր տեսել:
2) Աշխատանքի այդ խաղաղ օրերին այնպես էր երևում, թե սարերի ետևում ընկած գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտի:
3) Կածանները նրանց անծանոթ են ու երկյուղալի. չգիտես ինչ ձորել են մտնում։
4) Մեր հաճելի է դիտել, թե ինչպես ջրածտերը թռչում են փրփուրի վրայով։

27. Ո՞ր նախադասության մեջ բայի հրամայական եղանակով արտահայտված ստորոգյալ կա:

1) Երբ Գրիգորը դժգոհում էր մեր ագարակի ծառերից պտուղ քաղողներից, մայրս գորովանքով ասում էր.
— Թող մի քիչ էլ քաղեն տանեն, ձայն չհանես, դրանով մեր պտուղը չի պակասի:
2) — Հայրիկիդ կասեմ, որ թույլ տա՝ թռուցիկ թռցնե,- ասաց մայրս,- բայց այլևս թելը կտուրի ձողին չկապես:
3) — Բարեկամնե՛րս,- ասաց նիստը վարողը,- խնդրում եմ հարցերը տալ պարզ, որոշակի և տղամարդու պես տեր կանգնել տրված հարցին:
4) Նա մեքենան կանգնեցրեց ու ասաց.
— Մեքենայիս մեջ շատ տեղ չկա. եթե ուզում ես, ճամպրուկներդ դի՛ր, կտանեմ, կողովներիդ հետ դու ոտքով կգաս:

28. Ո՞ր նախադասության մեջ բայի հարկադրական եղանակով արտահայտված ստորոգյալ չկա:

1) Ուր էլ որ լինեմ, անձրևն սկսվելուն պես պիտի մի առանձին հաճույքով կանգնեմ նրա տակ ու թույլ տամ, որ թրջի ինձ հիմնովին։
2) Նա ինձ ասաց, որ ես նոր եմ ոտք դնում կյանք և պետք է իմանամ, թէ դեռ ինչեր են սպասում ինձ։
3) Գյուղի մեծ փողոցը մեր տան առաջով էր անցնում. ուրիշ գյուղից եկողը մեր տան կողքով պիտի գնար:
4) Պետք է պատրույգը բարձրացնել և մինչև ձեթը հատնի, ավարտել անկրկնելի օրերի պատմությունը։